
Սպիտակ տան արգելապատնեշներին բեռնատարի բախումից հետո հետաքննություն է սկսվել

Բեռնատարի վարորդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ մայիսի 22-ին՝ տեղի ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին, բախվել է Սպիտակ տան դիմացի անվտանգության արգելապատնեշներին։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել: Նա ավելի ուշ հավելել է, որ բեռնատարը համարվում է անվտանգ, և որ ըստ նախնական հետաքննության՝ վթարը կարող էր դիտավորյալ լինել:
Միջադեպից հետո փակվել են որոշ ճանապարհներ և հետիոտնային հատվածներ:
Վթարի ականատեսներից մեկը WUSA հեռուստակայանին հայտնել է, որ առաջին բախումից հետո վարորդը երկրորդ անգամ է հարվածել արգելապատնեշներին:
BBC-ն նշում է, որ միջադեպից հետո մոտակա հյուրանոցներում գտնվող մարդիկ տարհանվել են: