Չինաստանը 3,72 միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին
Պեկինն անհատույց հիմունքներով 26 մլրդ յուան (մոտ 3,72 մլրդ դոլար) կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին ֆինանսական աջակցության շրջանակներում: Այսօր նման հայտարարություն է արել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում իր ծրագրային ելույթում։ Այդ մասին տեղեկանում ենք Xinhua գործակալությունից:
«Զարգացման ներուժի ամրապնդման համար Չինաստանը պլաններ կմշակի՝ համագործակցելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ գիտության և տեխնոլոգիաների միջոցով աղքատության կրճատման համար», – ասել է Սի Ծինփինը:
«Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններին կխրախուսվի ավելի շատ տեղական աշխատատեղեր ստեղծել: Չինաստանը Կենտրոնական Ասիայի պետություններին կտրամադրի 26 միլիարդ յուանի ֆինանսական աջակցություն և անհատույց օգնություն», – հավելել է Չինաստանի ղեկավարը:
Նիստին նաև մասնակցում են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Հանդիպումը տեղի է ունենում հյուսիս-արևմտյան Շենսիի նահանգի Սիան քաղաքում: