Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ընտրությունները ԵՄ բոլոր երկրներում տեղի կունենան հունիսի 6-ից 9-ը

Եվրամիության անդամ երկրների մշտական ​​ներկայացուցիչներն այսօր պայմանավորվել են, որ Եվրախորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը ԵՄ բոլոր երկրներում։ Այս մասին Twitter-ում հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

«ԵՄ դեսպանները հենց նոր հաստատեցին Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունների ժամկետը՝ 2024 թվականի հունիսի 6-ից 9-ը», – նշված է հաղորդագրության մեջ։

2024 թվականին Եվրախորհրդարանի ընտրությունները կլինեն 10-րդը 1979 թվականի առաջին ուղղակի ընտրություններից հետո և առաջինը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Brexit-ի արդյունքում 2020 թվականի հունվարին թագավորության պատվիրակության 27 տեղերը բաշխվեցին մյուս երկրների միջև։ Մնացած 46 տեղերը վերացվեցին, ինչից հետո Եվրախորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 751-ից կրճատվեց մինչև 705-ի: Սակայն 2023 թվականի փետրվարին Եվրախորհրդարանում հաշվետվության նախագծում առաջարկվել է կրկին մեծացնել պատգամավորների թիվը, որպեսզի արտացոլվի բնակչության ավելացումը:

Յուրաքանչյուր երկրից պատգամավորների թիվը որոշվում է քվոտայի սկզբունքով՝ բնակչության թվին համամասնորեն։ Ամենաշատ պատգամավորական մանդատներ ունի Գերմանիան, իսկ ամենաքիչը՝ Կիպրոսը, Մալթան և Լյուքսեմբուրգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս