Այո, ՌԴ-ից սպառազինությունը չի հասել Հայաստան, չեմ կարող մանրամասնել. ԱԳ փոխնախարար

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը վերահաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ Ռուսաստանից Հայաստան սպառազինություն չի հասել, չնայած դրա համար միլիոններ են վճարել։

«Աշխատանքներն ընթանում են, սպառազինությունը, իրոք, Հայաստան չի հասել, այս պահի դրությամբ էլ փորձում ենք այդ աշխատանքները շարունակել։ Ավելացնելու որևէ բան այդ հայտարարության կապակցությամբ չունեմ»,- նշեց փոխնախարարը։

Հարցին, թե ինչո՞ւ այն Հայաստան չի հասել, Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարող մանրամասնել։

«Վճարումը կատարվել է, բայց սպառազինությունը չի հասել, այդ ամենը ճշտեք համապատասխան կառույցից»,- եզրափակեց Մնացական Սաֆարյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031