Բաժիններ՝

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտեր»-ին: Հանդիպման 11-րդ րոպեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելով, գրավեց «Միլան»-ի դարպասը: Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում: Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց երկրորդ կեսի 62-րդ րոպեին:

«Միլան»-«Ինտեր» խաղն ավարտվեց 0:2 հաշվով: «Ինտեր»-ի առաջին գոլը խփել էր Էդին Ջեկոն։

Հանդիպման ավարտին ՈՒԵՖԱ-ն խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Հենրիխ Մխիթարյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031