Թուրքիայում բացասաբար են ընդունվել Էրդողանի մասին արևմտյան մամուլի հրապարակումները

Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակում են Էրդողանին վերաբերող լուրեր՝ օգտագործելով ծաղրական վերնագրեր, ինչը բարկացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«BBC»-ն, որը հարցազրույց է վերցրել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից, գրել է. «Վտանգը տարբեր ձևերով է գալիս։ Թուրքիայի երկար տարիների ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար այն գալիս է սրտանման նշանի տեսքով, որը մի նախկին պաշտոնյայի ձեռքերով է ցույց տրվել»։

Ֆրանսիական «Le Point» և «L’Express»-ն ամսագրերն էլ իրենց հերթական համարների շապիկներին ընտրել են «Էրդողան՝ մյուս Պուտինը» և «Էրդողան՝ քաոսային վտանգ» վերնագրերը:

Ամերիկյան «Foreign Policy» ամսագիրն էլ «Թուրքիայի ընտրություններն ազատ և ազնիվ չեն լինելու» վերնագրով վերլուծության մեջ նշել է, որ «ընդդիմությունը դեռևս շանս ունի հաղթելու»։

Թուրքական մամուլն այս հրապարակումները որակել է որպես «ատելության խոսք և սադրիչ արտահայտություններ»՝ նշելով, որ դրանք ոչ այլ ինչ են, քան «արշավ է Էրդողանի դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս