Բաժիններ՝

Ինչպե՞ս անել, որ նախաճաշը լինի օգտակար ու նիհարեցնող․ մասնագետի խորհուրդները

Ամերիկացի սննդաբան Լիզա Յանգը խորհուրդներ է տվել այն մասին, թե ինչպես կարելի է առողջ նախաճաշել ու միաժամանակ նիհարել։ Նրա խոսքերը, ըստ shantnews-ի՝ մեջբերված են Eat This, Not That պորտալում:

Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։

Մասնագետը պարզաբանել է, որ հատապտուղները պարունակում են բջջանյութ, որն օգնում է վերահսկել քաշը։ Յանգը նաև նշել է, որ թարմ սմուզիները, կանաչ յոգուրտները, ինչպես նաև կտավատի սերմերը և չիան օգտակար են ճարպերն այրելու համար։

Դիետոլոգը խորհուրդ է տվել ուտել նստած վիճակում, քանի որ քայլելիս ուտելը հրահրում է չափից շատ ուտել ու հանգեցնում քաշի ավելացման։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս