Բաժիններ՝

«Ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է և դրա մեղավորը ընդդիմությունն է»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «NTV»-ին տված հարցազրուցի ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել է նաև Թուրքիա այցելող ռուս զբոսաշրջիկների թվի նվազմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մանավորապես նշել է, որ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին հանգստանում էին Անթալիայում, իսկ այս տարի չեն հանգստանում, և դրանում ըննդիմությունն է մեղավոր։

Չավուշօղլուի գնահատմամբ՝ ռուսների վրա բացասական ազդեցություն է թողել ըննդիմության հետևյալ անպատասխանատու հայտարարությունը՝ «Եթե մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում ընտրվենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառենք»։

Եվ ըստ այդմ՝ ռուսները վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ հնարավոր է ինքնաթիռների թռիչքներ չեղարկվեն։

Չավուշօղլուն նաև նշել է, որ նույնիսկ Covid-19-ի ժամանակ Անթալիայում նկատվում էր զբոսաշրջիկների թվի մեծ աճ։

Արտգործնախարարը նաև հավելել է, որ ռուսների փոխարեն աճել է Անթալիայում հանգստացող այլ օտարկերկրացի զբոսաշրջիկների թիվը։ Ծովափնյա հանգստի նպատակով գալիս են Բրիտանիայից, Թայվանից, Ծոցի երկրներից։ Օրինակ՝ 2022-ին բրիտանացիներն Անթալիայում հանգստացողների թվում զբացողնում էին 3-րդ տեղը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում կայանալու են համապետական ընտրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս