Բաժիններ՝

Դավիթ Չալոյանը պարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մենամարտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դուրս մնաց աշխարհի առաջնությունից հենց մեկնարկային մենամարտից հետո։

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մեկնարկային մենամարտում Դավիթ Չալոյանն ուժերը չափեց Չինաստանից Դանաբիկե Բայիկևուզիի հետ: Չալոյանը զիջեց 0:5 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Համբարձում Հակոբյանը և Արթուր Ղազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031