Բաժիններ՝

Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայց է կատարել ՊՆ զորամասեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 4-ի վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ զորամասերում։

Ինչպես  տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքում, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։

Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարը զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում շրջելով՝ հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին:

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև առաջնագիծ, հետևել ինժեներական, դիրքերի կահավորման աշխատանքների ընթացքին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031