
Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը

Վրաստանի հայ համայնքի նախագահը Թբիլիսիում հարձակման է ենթարկվել մի քանի անհայտ անձանց կողմից։
Արթուր Միրզոյանը հայտարարել է, որ ապրիլի 24-ին համայնքի կողմից կազմակերպվող միջոցառմանը ընդառաջ միջադեպը նպատակ ունի համայնքում վախի մթնոլորտ ստեղծել և հայերին հետ պահել միջոցառմանը մասնակցելուց:
Համայնքի նախագահը տեսաուղերձում խնդրում է Վրաստանի բոլոր հայերին չտրվել սպառնալիքներին և ապրիլի 24-ին մասնակցել Թուրքիայում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին:
Posted by Mirzoyan Artur on Friday, April 21, 2023