
Շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հերքում է շրջանառվող տեղեկությունը, թե հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերը ոչ անվտանգ են:
«Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի, ուստի կարելի է հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով։
«Կեղծ լուրերի տարածման մասով դիմել ենք ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները»,-նշված է հաղորդագրության մեջ։