
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավարը կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրություններին

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին նա գրել է «ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի երևանցիներ, ընկերներ ու համաքաղաքացիներ, համոզված եմ` գիտեք, որ իմ երազանքները կապված են Երևանի հետ։ Շուտով կհայտարարվեն Երևանի ավագանու ընտրությունները, և ուզում եմ ինձ և մեր մասնագետների թիմին մաղթեք հաջողություն առաջիկա ընտրություններում»,- գրել է նա:
Երևանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի աշնանը: