Թրամփը վիրավորել է Մակրոնին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Չինաստանի առաջ ստորանալու համար: Նրա հարցազրույցի համապատասխան հատվածը հրապարակել է Politico-ն։
«Այս խելագար աշխարհը պայթում է, և Միացյալ Նահանգները բացարձակապես խոսք չունի: Եվ Մակրոնը, որն իմ ընկերն է, Չինաստանում համբուրում է նրա (Սի Ծինփինի) հետույքը», – ասել է Թրամփը:
Նշվում է, որ ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է Թրամփի մեկնաբանություններին՝ լրագրողներին ասելով. «Դրանք ստոր են»: Այս մասին գրում է Reuters-ը:
Անցյալ շաբաթ Ֆրանսիայի ղեկավարն այցելել էր Չինաստան և այդ երկրի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Եվրոպային կոչ արել դադարեցնել «ամերիկյան ռիթմին» հարմարվելը և չներքաշվել Թայվանի շուրջ առճակատման մեջ։ Դրա համար նրան քննադատել են ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։