![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանի ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/277238867_1557783491274357_5165678802792142254_n-1.jpg)
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին ասվում է ապրիլի 7-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում:
Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: