
Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կնոջ հետ պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինայի նախագահը և առաջին տիկինը սկսել են պաշտոնական այցը Լեհաստան: Վլադիմիր Զելենսկիի այցի ծրագիրը ներառում է, մասնավորապես, բանակցություններ նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկիի հետ, երկկողմ փաստաթղթերի ստորագրում», – գրել է նա Facebook-ում։
Նիկիֆորովը մանրամասնել է, որ ուկրաինա-լեհական բիզնես ֆորումի շրջանակներում Զելենսկին կհանդիպի լեհական բիզնեսի ներկայացուցիչների, Սեյմի և Սենատի մարշալների, կամավորների և փրկարարների, ինչպես նաև Ուկրաինային սահմանակից քաղաքների քաղաքապետերի հետ։ Իսկ երեկոյան Զելենսկին ուղերձով կդիմի լեհերին և Լեհաստանում ապրող ուկրաինացիներին: