«Կներեք, բայց ես չեմ հավատում որ հայը ամենաուժեղ և ամենախելացի ազգն ա». Լյոկա
Արցախցի ռեփ երգիչ Վալերի Ղազարյանը (Լյոկա) ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կներեք, բայց ես չեմ հավատում որ հայը ամենաուժեղ և ամենախելացի ազգն ա։
Պատմությունը ուսումնասիրելով, ու հատկապես ականատես լինելով, ես հասկացել եմ մի բան․ հայը ամբողջ կյանքում լինելիության պայքարի մեջ է եղել, պատերազմներ, կոտորածներ, կապիտուլյացիա և այլն։
Բայց փաստա, որ ոչ մի պայքարից դասեր չի քաղել, ոչ մի։
Ինչպես պատմության մեջ, այնպես էլ ներկայում կան դավաճաններ, ծախվածներ, խաբողներ, մեջքից խփողներ, առևտրականեր, հորինված կամ դրված կերպարներ, երկիրը աճուրդի դնողներ ու այդ ամենը մեր իրականությունում, ներկան տեսնելով, ես պատկերացնում եմ, թե անցյալում ինչեր են եղել ու ինչքան բան կա, որ մեզ չի հասել, իսկ մենք 1000 տարուց ավելա մեզ խաբում ենք ու խաբկանքից հղփանում։
Ընկերներ, մենք երբեք չենք համախմբվել մի գաղափարի շուրջ։
Գաղափարին հասնելու համար միշտ տարբերակներ են առաջարկում ու ամեն մեկը ուզում է իր տարբերակը անցնի, անկախ նրանից ինչքանով է անվտանգ կամ օգտակար։
Բոլորը առաջարկում են երկիրը փրկել, բայց ոչ ոք չի փրկում,
իսկ երկիրը շարունակվումա կործանվել ու կործանվել:
Չեմ ուզում հավատալ, որ մենք փակել ենք պատմության վերջին էջը:
Չեմ ուզում»։