«Թվարկածս հաստատությունները հերթով աննկատ կփակվեն: Ինչ-որ չափով կընդդիմանան, այն էլ՝ ուսանողության մասով, միայն որոշ բուհերը». Կարեն Հեքիմյան
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր փակվեց «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտը»՝ հայտնի Սրտաբանականը:
Անցյալ տարվանից շինարարություն է ընթանում ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն»-ի (նախկինում՝ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ) տարածքում (ջրավազանում բարձրահարկ շենք են կառուցում):
Հերթի մեջ են ՀՀ ԳԱԱ-ի Կենսաքիմիայի, Քիմֆիզիկայի, Փորձարարական կենսաբանության և այլ գիտական հիմնարկները: Իրենց հերթին են սպասում նաև բուհերը:
Թվարկածս հաստատությունները հերթով աննկատ կփակվեն: Ինչ-որ չափով կընդդիմանան, այն էլ՝ ուսանողության մասով, միայն որոշ բուհերը:
Սակայն, ի տարբերություն գիտակրթական հիմնարկների, առևտրի կենտրոնները (Սուրմալու, Փեթակ, Մալաթիա) իշխանություններին փակել դեռ չի հաջողվում: Ավելին՝ միգուցե ընդհանրապես չհաջողվի:
Հայ առևտրականներն էապես տարբերվում են հայ գիտնականներից:
Հենց դրանում է մեր խնդիրը կամ ազգային ախտորոշումը: Այստեղ օրվա իշխանությունները մեղավոր չեն:
Եվ, եթե գիտնականները լռում կամ նախընտրում են իրենց կարծիքն արտահայտել այլոց մեջքի հետևում, ուրեմն հասնում է՝ թող փակվեն:
Դե, Հայաստանն էլ թող հսկայական առևտրի տարածքի վերածվի:
Մեծ Սադախլոյի, էլի»: