«Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը էսօր լուրջ ասելիք պիտի ունենա». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիեւի պահանջով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ պաշտոնից հեռացրեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին։

Իր երկար-բարակ խոսքում Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը ըմբռնումով է մոտեցել ստեղծված իրավիճակին եւ այդ որոշմանը։

Այսինքն՝ Ալիեւի որոշմանը։

Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը էսօր լուրջ ասելիք պիտի ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս