«Երևան։ Հինգշաբթի։ Կառավարության… հերթական նիստ. էսօր էլ 17 րոպե անիմաստ զառանցեց»
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևան։ Հինգշաբթի։ Կառավարության հերթական նիստ։ Օրակարգում 35 հարց էր ընդգրկված, որից զեկուցվեց՝ 3-ը։ Նիստի մեկնարկին սկսեց խոսել նախօրեի Հաագայի դատարանի որոշման մասին, ընդգծեց, թե ինչքան պուպուշ բան է տեղի ունեցել, ու ինչքան քըխ է Ադրբեջանը։ Նշեց նաև, թե ինչ «աննախադեպ փաստի հետ գործ ունենք»։ Էս թեմայով պաթոսվեց ուղիղ 7 րոպե։
Հետո կենացներն ավելի քաղցրացան։
Զեկուցվող հարցերից մեկը դարձյալ մարզերին գումարի հերթական պարտիա հատկացնելու մասին էր։
Հերթական անգամ 9 մարզի 19 համայնքի շուրջ 2 մլդ 87 մլն դրամ հատկացվեց՝ 27 սուբվենցիոն ծրագիր իրականցնելու նպատակով։ Բայց դա չէ էականը․ ուղիղ 7 րոպե համայնք առ համայնք ներկայացրեց ծրագրերի բնույթը, պատմեց, թե ինչ են արել, որ փողոցի որ կոյուղագծի քանի գծամետր խողովակն են փոխել (ի դեպ, մի կարևոր նկատառում․ նշված ծրագրերի վերաբերյալ նախորդ տարի դեկտեմբերին ևս մեկ անգամ փիառվելու ու մանիպուլյացիայի չափաբաժինը բաց թողնելու հնարավորություն արդեն ունեցել էր)։
Ասեմ, որ նիստը ամբողջությամբ տևեց 37 րոպե․ վերջում 3 րոպե խուրդեց կենսաթոշակների անկախիկ գնումների թեման, էլի անամոթաբար ու լկտի ժպիտով ասում էր, թե «փաստորեն մի շարք թոշակառուների համար թոշակը ոչ թե 3000 դրամով է բարձրացել՝ այլ 6000» (էսօր էլ 17 րոպե անիմաստ զառանցեց)»։