Բաժիններ՝

Անկանխիկ եղանակով վճարումների արդյունքում թոշակառուներին հետ է վերադարձվել 1 մլրդ դրամից ավելի գումար

Հայաստանում կենսաթոշակառուների, նպաստառուների կողմից նախորդ տարվա հուլիսից մինչև այժմ իրականացվել է շուրջ 12 մլրդ 348 մլն դրամի անկանխիկ շրջանառություն:

Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ներկայացնել կենսաթոշակառուների անկանխիկ առևտրի տվյալները՝ ծրագրի մեկնարկից սկսած:

«Մինչև այս պահը, այսինքն` հունվար ամիսն էլ ներառյալ 12 մլրդ 347 մլն 447 հազար անկանխիկ շրջանառության ծավալ ունենք, որից հետվճար՝ 1 մլրդ 29 մլն դրամ»,-ասաց նախարարը:

Վերադարձի միջին թիվը 3200 դրամն է: Մկրտչյանը նկատեց՝ դա նշանակում է, որ 70 տոկոսն օգտագործում են անկանխիկ տարբերակով: Նա կոչ արեց միանալ համակարգին, որը հավելյալ էֆեկտ է տալիս թոշակին:

Փաշինյանը 12 մլրդ-ից ավելի անկանխիկ շրջանառությունը կարևոր ցուցանիշ համարեց նրանով, որ այդ ամբողջ առևտուրը, գործարքները ամբողջությամբ թափանցիկության դաշտում են: «Սա նաև կարելի է համարել կառավարության և թոշակառուների համագործակցություն՝ ստվերի դեմ պայքարում»,-նշեց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում դա էլ ավելի կզարգանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս