«Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտոնյաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկությունը». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի տարբեր տրամաչափի ստրուկ-պաշտոնյաներ ամեն առիթով անգիր արած կրկնում են իրենց ստրկատիրոջ ցանկությունը․

-Հայաստանը միշտ պատրաստ է բացել հայ-թուրքական սահմանը։

Այսինքն, անկախ Թուրքիայի մեր հանդեպ պահվածքից, պահանջներից, մենք պատրաստ ենք, այլ բառ չեմ գտնում՝ տրվելու։

Սա նման է, երբ մարմնավաճառը հաճախորդին ասի․
-Ինձ հետ ինչ ուզում ես արա,միևնույն է, ցանկացած պահի ես պատրաստ եմ տրվելու։

Ինչպես հայտնի է, մարմնավաճառներն իրենց մարմինը վաճառում են։

Հետաքրքիր է հայրենիքը որքա՞ն գումարով են վաճառել հայրենավաճառները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728