Նախարարությունն աշխատանքներ է իրականացնում ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող Պաշխտպանության նախարարության նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգություններին:

Գերատեսչությունից նշել են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։

«Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով:Նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս»,-ասված է հաղորդագրությունում:

Այսպիսով, նախարարությունից հորդորում են ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728