Բաժիններ՝

Անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են արգելված իրերի փոխանցել «Արթիկ» ՔԿՀ

2023թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7․55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս