Զյուգանովը՝ Պուտինի գիշերային զանգերի մասին
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեմն իրեն զանգում է գիշերները։ Այս մասին գրում է РБК-ն:
«Նա ծանր գրաֆիկ ունի, և պետք է հարգանքով վերաբերվել դրան: Նա միշտ զանգում է: Այնուամենայնիվ, երբեմն զանգը գալիս է կեսգիշերից հետո: Դե, ես ուշ եմ քնում, դա ինձ չի խանգարում»,- Կոմունիստական կուսակցության 30-ամյակին նվիրված ասուլիսում ասել է Զյուգանովը։
Նա նշել է, որ ինքը հեշտությամբ կարող է անմիջական կապ հաստատել ՌԴ նախագահի հետ, քանի որ Պուտինը «բաց է երկխոսության համար»։ Թե կոնկրետ ինչ է նա քննարկում նախագահի հետ գիշերային հեռախոսազրույցների ընթացքում, Զյուգանովը չի հստակեցրել։