
ՔՊ-ական Մելքոնյան Գագիկի հերթական առանձնատունն է. ապագա կա

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սարգսյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի թիմակից` ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հերթական առանձնատունը, և դիմել լրատվամիջոցներին. «Հրավիրում եմ մեր լրատվամիջոցների ուշադրությունը:
Սա ՔՊ-ական Մելքոնյան Գագիկի հերթական առանձնատունն է, որը հենց հիմա կառուցվում է Զովունի 34/5 հասցեում։
Քպական պատգամավորը անձամբ է հետևում շինարարական աշխատանքներին, հաճախակի այցելում է առանձնատուն, հրահանգավորումներ կատարում։
Հարգելի լրատվականներ, խնդրում եմ հարցում կատարեք սույն պատգամավորին, թե ինչ միջոցներով է կառուցում իր հերթական շքեղ պալատը։
Ավել բան դեռևս չեմ ուզում գրել, զերծ եմ մնալու որակումներից, դեռևս սպասում եմ այս թեմայի զարգացումներին ու արձագանքին»։