
Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել

Իրանն ու Չինաստանը համագործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագրել։
Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը՝ տեղեկացնելով, որ փաստաթղթերը ստորագրվել են ԻՀՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Պեկին կատարած այցի շրջանակներում։
Ըստ աղբյուրի՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի և Չինաստանի համակողմանի ռազմավարական գործընկերությունն անվանել է հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կամքի խորհրդանիշ:
Ստորագրված փաստաթղթերը վերաբերում են ճգնաժամի կառավարման, զբոսաշրջության, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև միջազգային առևտրի բնագավառներում համագործակցությանը։ Փաստաթղթերը վերաբերում են նաև սպորտին, լրատվական դաշտին և առողջապահությանը։
Հիշեցնենք, որ Էբրահիմ Ռայիսին փետրվարի 14-ի առավոտյան եռօրյա այցով ժամանել է Պեկին։ 20 տարվա ընթացքում սա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին պետական այցն է Չինաստան։