«Եթե ժամանակին ասում էինք, որ անդունդում ենք հայտնվելու, հիմա արդեն խոսում ենք անդունդի միջից»․ Հենրիխ Դանիելյան

«Արցախը, 65 օր է, ինչ շրջափակված է, Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է։ Քանի Նիկոլ Փաշինյանն է բանակցում Արցախի և Հայաստանի համար, մենք ունենալու ենք նման պատկեր։ Այսօր, ցավոք, տեսնում ենք հնարավոր բոլոր վատ զարգացումները։ Տեսնում ենք, որ ունենալու ենք նորանոր խնդիրներ՝ թե՛ անվտանգային, թե ֆինանսատնտեսական»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ ԵԿ անդամ Հենրիխ Դանիելյանը՝ հավեելով, որ առկա են ոչնչացված դիվանագիտական հարաբերություններ, որի արդյունքում նման իրավիճակ է ստեղծվել։

«Եթե ժամանակին ասում էինք, որ անդունդում ենք հայտնվելու, հիմա արդեն խոսում ենք անդունդի միջից։ Նրանք այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ Հայաստանի երիտասարդությունն ուզում է արտագաղթել, որովհետև անվտանգային խնդիր ունենք։ Նրանք, ովքեր ունեն 16, 17 տարեկան տղաներ, մտածում են՝ մեր երեխին ուղարկենք բանակ, բա որ գնան, մնացած մեր եղբայրների պես զոհվեն այն պատճառով, որ կահավորված չի եղել, սաղավարտ չի եղել»,- հավելել է Հենրիխ Դանիելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս