![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սիրիայում ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-388.jpg)
Սիրիայի Արաբական Հանրապետության Դամասկոս նահանգի Դարայա բնակավայրում պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքներ իրականացնող ՀՀ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը (ՀԱՓԿ), համագործակցելով Սիրիայում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակների (UNMAS, UNDP, UNOCHA, UNHCR) հետ, փետրվարի 12-ից ներգրավվել է երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:
Ինչպես տեղեկանում ենք ՀԱՓԿ-ի տարածած հաղորդագրությունից, մասնագետների մեկ խումբ ընդգրկվել է Սիրիայի ինժեներ-սեյսմոլոգների կազմում և ներկայումս Հալեպ քաղաքում իրականացնում է շենքների վթարային վիճակի գնահատման, նշագրման, ինչպես նաև՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու հետ կապված այլ գործողություններ։