Բաժիններ՝

Կոճապղպեղը ուտեստին հաղորդում է հետաքրքիր համ, բայց կարո՞ղ է արդյոք այն անել ավելին

Գաղտնիք չէ, որ կոճապղպեղը այնքան էլ նրբահամ մթերք չէ: Բայց կարո՞ղ է արդյոք այն դարձնել ձեր ապրելակերպը ավելի առողջ:

Կոճապղպեղը հին համեմունք է, որն օգտագործվել է Հնդկաստանում և Չինաստանում 5000 տարի առաջ: Միջնադարում այն համարվում էր արժեքավոր առևտրային ապրանք, և մեկ ֆունտ կոճապղպեղը համարժեք էր մեկ ոչխարի արժեքին:

Մթերային խանութներում կոճապղպեղը կարելի է գտնել փոշու կամ թարմ` ամբողջական տեսքով: Այն հնդկական խոհանոցի գլխավոր մասն է կազմում և օգտագործվում է ամբողջ աշխարհում տարբեր ձևերով:

Ըստ ԱՄՆ գյուղդեպարտամենտի` 1 թեյի գդալ հում կոճապղպեղն ունի 1.6 կալորիա, իսկ մեկ թեյի գդալ չորացրած փոշին` 6 կալորիա։

Կարդացեք նաև

Որոշ կլինիկական փորձարկումներ ցույց են տվել, որ կոճապղպեղի շատ բարձր չափաբաժինները հավելումների տեսքով կարող են բարելավել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ կոճապղպեղի հավելումները կարող են բարելավել արյան ճնշումը և օգնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի պահպանմանը: Խոսքը բավականին մեծ չափաբաժինների մասին է:

Ըստ shantnews-ի՝  գիտնականները պարզել են, որ սննդակարգի մեջ կոճապղպեղ պարունակող համեմունքների ավելացումը մեծահասակների շրջանում նվազեցնում է արյան ճնշումը:

Կոճապղպեղը հիանալի է համադրվում տարբեր բանջարեղենների, հատկապես գազարի հետ, ինչպես նաև հավի մսի հետ, որը սպիտակուցի աղբյուր է:

Այլ կերպ ասած՝ կոճապղպեղը պարտադիր չէ, որ լինի առողջ կերակուրի գլխավոր «դերակատարը», այն հիանալի տարբերակ է այլ մթերքների հետ համադրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս