«Նիկոլին չի´ հաջողվելու այդ մեծ մեղքը իր ուսերից գցել այլոց վրա… Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարարներից». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարարներից, ինչո՞ւ է սկսել քրեական հետապնդումներ իրականացնել նրանց նկատմամբ։

Պատասխանն ակնհայտ է. Նիկոլն ուզում է Արցախի հանձնման գործընթացը, բանակի քանդման պատասխանատվությունը գցել նախկին նախարարների վրա և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց` շինծու և հորինված գործերի միջոցով։

Սրա վառ ապացույցն է նաև Ջալալ Հարությունյանի կալանավորումը 44-օրյա պատերազմից հետո, երբ նրան շնորհեցին «Արցախի հերոս»-ի կոչում, այնուհետև նրան մեղադրեցին ռազմական գործողությունների ժամանակ անփույթ վերաբերմունքի և ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ, որի հետևանքով հայկական բանակն ունեցավ և՛ մեծաքանակ մարդկային ուժի կորուստներ, և՛ զինտեխնիկայի կորուստներ։ Այս ամենը վերագրեցին Ջալալ Հարությունյանին և կալանավորեցին նրան` Նիկոլի ուսերից փորձելով հանել կատարվածի ողջ մեղավորությունը։

Հիմա Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի կալանավորվեն պաշտպանության նախարարները, որպեսզի վերջապես Արցախը հանձնելու ծանր բեռը կարողանա գցել իր ուսերից, բայց

Նիկոլին չի´ հաջողվելու այդ մեծ մեղքը իր ուսերից գցել այլոց վրա, քանի որ հասարակության համար ակնհայտ է դառնում, որ կեղծ էր Նիկոլի այն թեզը, որ ասում էր.

«Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

Մի լավ ու ներկա պահին համարժեք ասացվածք կա. «Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի փոսը»:

Նիկոլի փորած փոսը շատ խորն է և այդ խորը փոսում հայտնվելու է հենց ինքը` Նիկոլն ու իր թիմակիցները` բոլոր մեղքերը իրենց ուսերին վերցրած»։

Տեսանյութեր

Լրահոս