Բաժիններ՝

Թուրքիայում բանտարկյալներն այրել են իրենց բանտախցերը

Թուրքիայի Հաթայ նահանգի կալանավայրերից մեկում գտնվող բանտարկյալները փետրվարի 8-ին ժամը 13․00-ի սահմաններում հրկիզել են իրենց բանտախցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, մեղադրյալներն իրենց ընտանիքներին այցելության գնալու համար ապստամբության փորձ էին արել։ 250 հոգանոց բանտարկյալների խումբը փորձել է փախուստի դիմել բանտից։ Ոստիկանների միջամտության արդյունքում վիրավորվել է 12 բանտարկյալ, որոնցից 3-ը մահացել են հիվանդանոցում։

Քանի որ տվյալ կալանավայրը պիտանի չէր օգտագործման համար, բանտարկյալներին տեղափոխել են հարակից նահանգների կալանավայրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728