Բաժիններ՝

Երևանի պոլիկլինիկաներում նախատեսվում են աշխատանքի վերակազմակերպում և պայմանների բարելավում

Փոփոխությունները քննարկելու նպատակով առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և ԱՆ պետական առողջապահական գործակալության պատասխանատուները հանդիպել են Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ:

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկայացրել է պոլիկլինիկաներում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու մոտեցումները:

Անդրադարձ է եղել պոլիկլինիկաներում էլեկտրոնային առողջապահության համակարգի աշխատանքին, ինչպես նաև «Արմեդի» միջոցով անձի ֆունկցիոնալության գնահատման նոր ստեղծված համակարգին:

Նշվել է, որ պոլիկլինիկաներում նախատեսվող բարեփոխումների արդյունքում մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալը կմեծանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728