![](/banners/BeFunky-design.jpg)
Հրատարակվել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/0-8.jpg)
Նախորդ տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ:
Դրամաշնորհային այս անվանակարգի համատեքստում գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը:
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի: