Բաժիններ՝

Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 6-ին բաժին են հրավիրել Վերին Արտաշատ գյուղի 43-ամյա մի բնակչի:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ փետրվարի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, գյուղի զբոսայգում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ ծալովի դանակով երկու անգամ խփել է Բերդիկ գյուղի 29-ամյա բնակչի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

43-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս