Բաժիններ՝

50-ամյա տղամարդը Երևան-Երասխ ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերվել ու ձերբակալվել է

Ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 1-ին հավաստի տվյալներ էին ստացել, որ Իսակովի փողոցի 50-ամյա բնակիչը մոտը զենք-զինամթերք է պահում և այդ պահին Արտաշատ համայնքի դաշտերում է:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ոստիկանները 50-ամյա տղամարդուն Երևան-Երասխ ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել, ձերբակալել և, հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին:

Բաժնում անձնական զննությամբ նրա մոտ հայտնաբերվել են «ԻԺ 27M» տիպի որսորդական հրացան և 12 մմ տրամաչափի փամփուշտներ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս