Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավիթ) կկալանավորե՞ն

168.am-ի տեղեկություններով, ԱԱԾ-ն հրթիռների գործով անցնող և զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին,  կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:

Մեր տեղեկություններով, գոյություն ունի հրթիռների գործով, այսպես ասած,  անջատված մաս, որի  շրջանակում Գլխավոր դատախազը պատրաստվում է մտնել ԱԺ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու, և Դավիթ Գալստյանի հնարավոր կալանավորումը հենց այս շրջանակում է:

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, հրթիռները ներմուծվել են դեռևս 2011-ին:

Սեյրան Օհանյանն ինքն էլ հայտարարել էր, որ անպիտան  համարվող հրթիռները 2011-ին են ներկրվել, սակայն ՊՆ-ն չի գնել, քանի որ խնդիրներ են հայտնաբերել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031