
Դիպուկահար՝ տանիքում, ոստիկաններ՝ դալանում. Փաշինյանը ժամանում է Ջրային կոմիտե
Քիչ անց Նիկոլ Փաշինյանը կժամանի ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե: 168.am-ի լրագրողի փոխանցմամբ՝ մոտ մեկ ժամ է արդեն՝ Վարդանանց փողոցում և Ջրային կոմիտեի շենքի հարակից տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում ինչպես ոստիկանության, այնպես էլ քաղաքացիական հագուստով անվտանգության աշխատակիցները:
168.am-ի տեսախցիկն արձանագրել է, որ ծառայություն է իրականացվում նաև շենքի դալաններում: Ջրային կոմիտեի հարակից շենքի տանիքին նաև դիպուկահար է տեղակայված:
Նշենք, որ տեղում ծառայություն իրականացնող անձինք մոտեցել են 168.am-ի լրագրողին, նրան ասել, որ լրագրողները հրավիրված չեն, ռեժիմային գոտի է, և ասել, որ լրագրողը տարածքն ազատի ու կանգնի Ջրային կոմիտեի շենքից մի 15-20 մետր հեռու:
Մանրամասները՝ տեսանյութում: