Բաժիններ՝

ԱՄՆ-ում տղամարդը դիակառք է գողացել և հանգուցյալի մարմինը նետել փողոց

ԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչը մահացածի հետ դիակառք է գողացել ու հանգուցյալի մարմինը նետել փողոց։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնում է New York Post-ը։

Նշվում է, որ 23-ամյա հարձակվողը սգո սրահից գողացել է դիակառքը։ Մեքենայի ներսում եղել է մահացած տղամարդու դի։ Հաջորդ օրը ոստիկանները հայտնաբերել են լքված մեքենան, սակայն մահացածը ներսում չի եղել։ Շուտով Չիկագոյում՝ սգո սրահից 160 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է տղամարդու դի։ Մահացածը ամբողջովին մերկ պառկած է եղել փողոցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս