Շարունակվում է Արամ Գասպարյանի (Չիկո) դատավարությունը. ՈՒՂԻՂ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության դեպարտամենտի նախկին պետ Արամ Գասպարյանի (Չիկո) դատավարությունը:
2021թ. հուլիսի 14-ին նա ձերբակալվել է, այնուհետև` կալանավորվել: Անհեթեթ քրեական գործն ուղարկվել է դատարան. նա մեղադրվում է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողներին ուղղորդելու համար:
Լսվել են գործով անցնող բոլոր վկաները, որոնց ցուցմունքները եղել են բացառապես Ա. Գասպարյանի օգտին: Դատավոր Կարեն Ֆարխոյանը, սակայն, կրկին մերժել է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը՝ Գասպարյանին անհիմն թողնելով կալանքի տակ:
Հիշեցնենք, որ գերազանց ծառայության համար Արամ Գասպարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ ԱԱԾ և ոստիկանության բազմաթիվ պատվոգրերով, ԱԱԾ հոբելյանական մեդալով, ծանրակշիռ ներդրում ունի Արցախյան բոլոր պատերազմներում: