Փոքրոգի մարդուկի բարդույթները․ Ավետիք Իշխանյան
Ավետիք իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ մարդու մանկությունը, պատանեկությունը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժեք, անվերջ ճնշումներով, ծեծով, նվաստացումներով,երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է և գետինը ճանկռում, նա բարդույթավորվում է և ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։
Եվ պատկերացրեք, որ այդ արարածը բոլորից վրեժխնդիր լինելու համար սևեռվում է իշխանության հասնել ցանկացած գնով՝ բանսարկություն, մատնություն,շորթում, նաև քծնանք, շողոքորթություն, օտար, թշնամի երկրի կողմից հավաքագրում։
Հասնելով իշխանության այդ արարածը հետևողականորեն սկսում է իր ողորմելի վրեժխնդրությունն ի կատար ածել, օգտագործելով պետական, այն է՝ իշխանական լծակները․
-Իրեն ենթարկվողներին, նվաստացնել, նաև առատորեն վարձատրել, «դարձնելով» «համախոհ»,կուսակից-ստրուկներ։
-Չենթարկվողներին հետապնդել, ասֆալտին պառկեցնել, քրեական գործեր թխել, կալանվորել, ծեծել, սպանել։
-Արտերկրում իրեն քննադատողներին արգելել հայրենիք այցելել։
-Եվ վերջապես, հայրենիքից վրեժ լուծել, այն վաճառելով թշնամուն»։