Բաժիններ՝

Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ Ստալոնեն բնակարան և Porsche է առաջարկել իր ընկերուհին դառնալու համար

Ամերիկյան դերասանուհի, մոդել Պամելա Անդերսոնը հայտարարել է, որ հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն իրեն բնակարան և Porsche մեքենա է առաջարկել՝ իր «համար մեկ աղջիկը» լինելու համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 55-ամյա շիկահերն այս մասին պատմել է ինքնակենսագրական ֆիլմում՝ հավելելով, որ մերժել է Ստալոնեին, քանի որ «իրական սեր էր փնտրում այդ ժամանակ»:

«Նա ինձ առաջարկեց բնակարան և Porsche ՝ դառնալու իր թիվ 1 աղջիկը, բայց ես ասացի. «Դա նշանակո՞ւմ է, որ կա նաև թիվ 2», – պատմել է Անդերսոնը:

Նրա խոսքով՝ Ստալոնեն պատասխանել է. «Սա լավագույն առաջարկն է, որ դու կստանաս, սիրելիս: Դուք հիմա Հոլիվուդում ես»։

«Իսկ ես ցանկանում էի սիրել: Ես դրանից պակաս բան չէի ուզում»,- հավելել է Անդերսոնը։

Պարզ չէ, թե երբ է տեղի ունեցել ենթադրյալ միջադեպը:

Ստալոնեի ներկայացուցիչն ի պատասխան ասել է. «Պամելա Անդերսոնի հայտարարությունը կեղծ է և շինծու։ Պարոն Ստալոնեն հաստատում է, որ ինքը երբեք չի արել այդ ռաջարկը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս