«Եռաբլուրում» Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անունից տեղադրված պսակների վրայից մարդիկ պոկել են ժապավենները

«Եռաբլուր» պանթեոնում Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի և Վահագն Խաչատուրյանի անունից տեղադրված պսակների վրայից մարդիկ պոկել են ժապավենները։

Նշենք, որ այսօր լուսադեմին՝ դեռ լույսը չբացված, ոստիկակական մեծ ուժերի, կարմիրբերետավորների ուղեկցությամբ «Եռաբլուր» էին այցելել Նիկոլ Փաշինյանն ու մյուս պաշտոնյաները։

Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այս տարի նույնպես փորձում էին կանխել նրանց մուտքը «Եռաբլուր», սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին նրանց մտնել «Եռաբլուր»։ Պանթեոն մուտք ունեին միայն ՔՊ-ականները։

Նշենք, որ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակները են դրվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031