Չավուշօղլուին վրդովեցրել է Թուրքիայի մասնատված քարտեզը
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, ով այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, արձագանքել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի Twitter-ի գրառմանը, որին կցված քարտեզում Թուրքիայի արևմտյան հատվածն առանձնացված է ներկայացված։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Չավուշօղլուի պնդմամբ՝ քարտեզում ոչ ճշգրիտ են ներկայացված ոչ միայն Թուրքիայի, այլև այլ երկրների տարածքները ևս։
«Սա տեխնիկական, սակայն վտանգավոր սխալ է»,- ասել է Չավուշօղլուն։
Նշենք, որ Պոմպեոյի գրառումը վերաբերում էր ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչած երկրներին, որոնք նշվել էին կապույտ գույնով։