
Նախորդ տարվա տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ ընկերություն

Նախորդ տարվա արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել է 60 ՏՏ խոշոր ընկերություններ: Modex գործակալությունը հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկից առանձնացրել է ՏՏ ընկերություններին:
1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 60 ՏՏ ընկերությունները 2022 թվականին պետբյուջեի համար ապահովել են շուրջ 51 մլրդ դրամի եկամուտ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2.7%-ը։
Համեմատության համար, 2021 թվականին ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկեր և վճարներ:
2022թ-ի առաջատար ՏՏ հարկատուների եռյակում են հայտնվել Synopsys-ը, Picsart-ը և EPAM-ը: