Բաժիններ՝

Բեյոնսեն աշխարհի ամենաթանկ հյուրանոցի բացմանը ելույթ է ունեցել դստեր հետ

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն, որը ելույթ է ունեցել Դուբայում աշխարհի ամենաթանկ հյուրանոցի՝ Atlantis The Royal-ի բացման արարողությանը, համերգի ժամանակ բեմ է հրավիրել ավագ դստերը՝ Բլու Այվիին և նրա հետ երգել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 11-ամյա Բլու Այվին մոր հետ կատարել է Brown Skin Girl երգը:

«Որտե՞ղ են իմ մուգ գույնի մաշկով աղջիկները։ Ծափահարեք փոքրիկիս, իմ մուգ գույնի մաշկով աղջկա՝ միսս Բլյու Այվի Քարթերի համար»,- ասել է 41-ամյա երգչուհին հանդիսատեսին, երբ դուստրը միացել է նրան՝ երգը միասին կատարելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բեյոնսեն հյուրանոցի բացմանը ելույթի համար ստացել է 24 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս