
Կաթի ներմուծումը Վրաստանում աճել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստան է ներմուծվել 55,8 մլն դոլարի կաթ և կաթնամթերք, ինչը 184,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա տվյալներից: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Վրաաստանը կաթ և կաթնամթերք է ներկրել հետևյալ երկրներից.
- Բելառուս՝ 13,2 մլն դոլար,
- Իրան՝ 11,9 մլն դոլար,
- Ուկրաինա՝ 5,4 մլն դոլար,
- Ռուսաստան՝ 3,9 մլն դոլար,
- Նիդեռլանդներ՝ 3 մլն դոլար:
2022 թվականին ներկրվել է 20,4 տոննա կաթ և կաթնամթերք, ինչը 25,2 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից:
Ի դեպ, Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի տվյալներով` կաթի, պանրի և ձվի գները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17,5 տոկոսով։