Փելոսին իր տնից չար ուժերին վտարելու ծես է կատարել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր ամուսնու՝ Փոլի վրա հարձակումից հետո քահանաներին կոչ է արել էկզորցիզմի ծես կատարել իր տանը։ shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի դստերը։

Նրա կարծիքով՝ Նենսի Փելոսին իրեն մեղավոր է զգացել ամուսնու վրա հարձակումից հետո, որը «կոտրել» է իրեն։

Փելոսիի ամուսնու՝ Փոլի վրա հարձակման մասին հայտնի դարձավ 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյում գտնվող նրանց տանը, Նենսին այդ պահին Վաշինգտոնում է եղել։

Հարձակվողին բերման են ենթարկել տաք հետքերով, պարզվել է, որ 42-ամյա կանադացի Դեյվիդ Դեպեյպը հարձակման պահին զինված է եղել մուրճով։ Փելոսիի ամուսինը գլխի և մարմնի վրա բութ վնասվածքներ է ստացել։ Նրան վիրահատել են։

ՀԴԲ-ն հարձակման հետաքննություն է սկսել։

Հարձակվողին մեղադրանք է առաջադրվել ամերիկացի պաշտոնյայի ընտանիքի անդամի վրա հարձակվելու և ամերիկացի պաշտոնյայի առևանգման փորձի համար: Նրան սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում։

Տեսանյութեր

Լրահոս