Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։
«Ես կոչ եմ անում մեր երիտասարդության ներկայացուցիչներին, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, ճիշտ ընտրություն կատարել մայիսի 14-ին կայանալիք քվեարկության ժամանակ»,- ասել է Էրդողանը Բուրսայի երիտասարդության հետ հանդիպմանը։ Հաղորդում է TRT-ն։
Թուրքիայում նախագահական ընտրություններն ի սկզբանե նախատեսված էր անցկացնել հունիսի 18-ին։