Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց Իտալիան ներկայացնող Յանիկ Սինների հետ: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղի 5 սեթերից հետո Ցիցիպասը հաղթանակ տոնեց: Նա գերազանցեց մրցակցին 6:4, 6:4, 3:6, 4:6, 6:3 հաշվով: